30 Years in 30 Days

A television special dedicated to Horizon Armenian TV’s 30th anniversary.

Celebrating a remarkable milestone in its broadcasting history, Horizon TV brings its viewers a series of exceptional television segments, kick-starting the project with exceptional documentary shorts from the station’s archives.

Along with many special episodes of our regular shows, dedicated to Horizon TV’s 30th anniversary, the station also brings you a special documentary feature, recapping the challenges of building the first 24hour Armenian American TV channel back in the 1990s, and paying tribute to all who contributed to Horizon TV’s amazing journey!

Watch “30 Years in 30 Days” below.

1989- Հայաստանը շրջափակման մեջ է

30 տարի առաջ այս օրերին Հայաստանը շրջափակման մեջ էր. խանութները դատարկված էին, ամենուր՝ հերթերի շարասյուն։ Հորիզոնի լրագրողները իրադարձությունների կնենտրոնում էին, լուսաբանում էին, ապա՝ տեսանյութերը հասցնում Միացյալ Նահանգներ, որպեսզի կարողանան ինչ որ կերպ համայն հայությանը հասցնել ահագնացող վտանգի մանրամասները։ Լրագրողական վերլուծություններ, որ մինչև այսօր իրենց պատմական նշանակությամբ արժեքավոր փաստավավերագրում են բոլորիս համար։

Հորիզոնի պահոցում բազում նմանատիպ տեսանյութեր կան, որոնք նույնիսկ առանց մեկնաբանության տալիս են մեր հայրենիքի աղետալի իրադարձությունների ճշգրիտ պատկերը։

«30 տարին՝ 30 օրում» – Արցախյան ազատամարտիկների երգը մարտի դաշտում

Արցախյան պատերազմ, թեժ մարտեր… Եվ հանկարծ՝ սարերում հնչում է հայ մարտիկների երգը։ Մոտ երեք տասնամյակ առաջ հենց այս օրը՝ ապրիլի 8-ին է նկարահանվել Արցախյան ազատամարտի մասնակիցների այս հայրենասիրական երգի կատարումը։ Հորիզոնի արխիվում պահպանված այս ամենահուզիչ վավերագրումով էլ մեկնարկում ենք մեր հոբելյանական՝ «30 տարին՝ 30 օրում» նախագիծը։ Ամեն օր մեր եթերում կտեսնեք բացառիկ պատմական արժեք ներկայացնող վավերագրական տեսանյութեր, 30 տարվա խորքից մեզ հետ խոսող կադրեր, որոնք մեր մասին կպատմեն ավելին, քան պատկերացնում եք։

Trailer: 30 Years in 30 Days

Հորիզոնի այս գարնան գլխավոր պրեմիերան։ Մենք բացում ենք 30-ամյա պահոցը։ Իր հոբելյանական տարեդարձի կապակցությամբ Հորիզոն հեռուստաընկերությունը մեկնարկում է բացառիկ նախագիծ, որի շրջանակում ցուցադրելու ենք սեփական արխիվի ամենաարժեքավոր կադրերը։ “30 տարին՝ 30 օրում» նախագիծը մեր անցյալի արտացոլանքն է։ Հայ ժողովրդի և Հայաստանի համար ամենածանր շրջադարձերի ամենախոսուն տեսագրությունները շատ շուտով հասանելի կլինեն նաև ձեզ։ Լոս Անջելեսում գործող ամենահին հայկական հեռուստաընկերությունը 30 տարեկան է։